Կլինիկական դեպքեր
Հայկական իժի (Vipera raddei) կծելու դեպք
Դեպքը կատարվել է փորձառու սողունաբանի` տողերի հեղինակի հետ, ուստի նկարագրությունների հավաստիությունը հեռու է վախի հետ կապված չափազանցված լինելուց:
Դեպքը պատահել է 2008թ. մայիսի 18-ին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքից 10-12 կմ դեպի հյուսիս, Կապուտան գյուղի դիմաց ընկած հատվածում: Ժամը 13-ին եղանակը պարզ, արևոտ էր: Այս անգամ oձը երկու ատամներով կծել էր աջ ձեռքիս 1-ին և 2-րդ մատները (բութ մատս և ցուցամատս): Դա իմ աշխատանքային գործունեության ընթացքում 14-րդ և ամենածանր թունավորումն էր: Օձի մարմնի երկարությունը` 105 սմ էր: Վերքից ոչ մեծ քանակությամբ արյուն էր հոսում: Անմիջապես սկսեցի բերանով թույնը ծծել և թքել: Ցուցամատիս վերքի վրա մնացել էր ջարդված ատամի կտորը, որը դուրս եկավ արյան հետ: Մոտ երկու րոպե հետո մատներիս շրջանում ուժեղ ցավ սկսվեց: Այնուհետև ձեռքս այտուցվելու հետ ցավը սկսեց տարածվել դաստակով դեպի վեր: Քայլելիս զգացի, որ հավասարակշռությունս սկսեց խախտվել: Արտասահմանցի ուղեկցիս` Ջեֆը մեքենայից հանեց վակուումային ծծիչ սարքը և փորձեց արտածծել թույնը, սակայն վերքից արդեն արյուն դուրս չէր գալիս: Աշխատանքը շարունակելն անհնարին էր և մոտ 10 րոպե հետո շարժվեցինք դեպի Երևան: Նույն այդ պահին երիկամների ուժեղ նոպա սկսվեց, որը ոչ մի րոպե չէր դադարում: Ամենայն հավանականությամբ, դա կապված էր նախկինում երիկամումս եղած քարերի հետ: Մեքենան քշելիս ձեռքս ուժեղ ցավում էր, բայց մինչև Սևան-Երևան ընդհանուր մայրուղի դուրս գալը ինքնազգացողությունս այդքան էլ վատ չէր: Այստեղ արդեն աչքերիս առաջ տեսադաշտը սկսեց լողալ: Կանգ առանք և մեքենան սկսեց վարել մյուս ուղեկիցս` Գոռը: Անսպասելի սրտխառնոց ու փսխում սկսվեց, հետ տվեցի: Զանգեցի Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի դասախոս Սիլվա Ամիրյանին և որդուս` ՀՀ ԳԱԱ կենդանաբանության ինստիտուտի գիտաշխատող Լևոն Աղասյանին: Բուժման համար անհրաժեշտ միջոցների մասին պատվիրեցի Ս. Ամիրյանին: Հանրապետական հիվանդանոցի թունավորումների բաժանմունքում ձեռնարկեցին առաջին բժշկական օգնությունը. ներերակային` Ռինգերի լուծույթ, ֆիզլուծույթ` կալցիումի քլոր, միզամուղներ, սրտի աշխատանքը և զարկերակային Ճնշումը կարգավորող դեղամիջոցներ, ցավազրկողներ` անալգին/դիմեդրոլ, անտիբիոտիկներից` ցեֆազոլին: Ձեռքիս ամբողջ մակերեսի վրա քսեցին հեպարինի քսուք` մատներից մինչև ուսագոտին, այսինքն` կատարվում էր սիմպտոմատիկ բուժում: Ձեռքիս այտուցը աստիճանաբար տարածվում էր դեպի վեր և երեկոյան հասավ մինչև ուսագոտին, իսկ առավոտյան այտուցվել էր նաև մարմնիս ամբողջ աջ մասը` մինչև գոտկատեղը: Գիշերը ձեռքիս և երիկամներիս ցավից չէի կարողանում քնել: Երեկոյան բութ մատիս առաջին ֆալանգի մաշկի վրա նեկրոզի երևույթներ և բշտեր առաջացան: Ջերմությունս 37,40C էր: Աջ (կծած) ձեռքիս այտուցված հատվածի ջերմությունն անհամեմատ բարձր էր ձախինից: Զարկերակային արյան ճնշումս 80/40 մմ/սս էր, պուլսս մեկ րոպեում` 95-106 զարկ:
19.05.2008թ.: Ամբողջ գիշեր ցավերը չէին դադարում: Հաճախակի ցավազրկողներ էին սրսկում, սակայն ապարդյուն: Ձեռքիս բազկի և նախաբազկի վրա կարմիր և սև հատվածներ էին հայտնվել, որոնք նախադաստակի սկզբնամասից կոշտացած և փոքրիկ կոշտուկների տեսք ունեին, շարունակվում էին 15-20 սմ ցած, իսկ մնացած հատվածն ամբողջովին այտուցված էր: Բուժումը նույնն էր, ինչ նախորդ օրը, բայց ես հրաժարվեցի հեպարին քսելուց: Ձեռքիս և նույնիսկ մարմնիս հատվածների դիրքի փոփոխելն ահավոր ցավ էր պատճառում:
20.05.2008թ.: ՈՒռուցքն ավելի էր մեծացել, այտուցները շատացել և մաշկիս գույնը ավելի մգացել: Ներարկումները փորձում էին կատարել փոփոխակի, մաս-մաս, լուծույթում դեղը նոսրացնելու նպատակով: Շատ ցավոտ էր անտիբիոտիկների և անալգին/դիմեդրոլի խառնուրդի ներարկումը: Օրվա վերջում այտուցները սկսել էին պակասել, սակայն ամբողջ ձեռքիս մկանների և հոդերիս ցավերը չէին մեղմանում: Դրանք զուգորդվում էին ձեռքիս մեջ երբեմն ի հայտ եկող էլեկտրական հոսանքից առաջացող ցավի զգացման հետ և մեղմանում էին միայն դիկլոֆենակ սրսկելուց հետո: Երեկոյան կաթիլային ներարկման համակարգն անջատեցին:
21.05.08թ.: Հիվանդության պատմության մատյանում գրանցվեց հետևյալը. ՙԱյտուցն այլևս չի մեծանում, սակայն չի էլ փոքրանում, իսկ ձեռքի սևությունն ավելի է տարածվում: Բութ մատի վրա նեկրոզված բշտիկը ծակելուց հետո ցավը մեղմանում է, բայց մի քանի ժամ անց բուշտը նորից է լցվում հեղուկով և ցավը սաստկանում է՚: Ժամանակ առ ժամանակ բուշտը նորից ծակելու կարիք էր զգացվում: Ժամը 16-ին բժիշկների խորհրդին հակառակ` հիվանդանոցից դուրս գրվեցի:
22.05.08թ.: Տանը գիշերը ցավերը վերսկսվեցին և թուլանում էին միայն դիկլոֆենակ ընդունելուց հետո: Կետորոլակը չէր օգնում, ուստի միայն դիկլոֆենակ և անտիբիոտիկ էի սրսկվում և ձեռքիս հեպարին էր քսվում: Այտուցն ու կարմրությունն աստիճանաբար սկսեցին պակասել: Բուժումը շարունակվեց մայիսի 23-ին և 24-ին:
24-ին առավոտից միչև երեկոյան ժամը 21-ը միացված էր հեղուկներ ներարկող համակարգը, այդ ընթացքում 2-ական դեղաչափ Ռինգերի և Ֆիզիոլոգիական լուծույթներ ընդունեցի:
25.05.08թ.: Անտիբիոտիկային և հեպարինային բուժումը շարունակվում էր: Ցավերը միայն ցավազրկողների միջոցով էին հանգստանում: Ուռուցքը և այտուցները աստիճանաբար իջնում էին, կողային հատվածի ուռուցքը դեռ կար և քայլելիս զգացնել էր տալիս:
26-ին և 27-ին այտուցները պակասել էին, բայց դեռ ստիպված էի ցավերը մեղմացնելու համար օրը 3 անգամ դիկլոֆենակի (50մգ) հաբեր ընդունել, հեպարինը քսում էի օրը 2 անգամ:
Հաջորդ օրն ինքնազգացողությունս համեմատաբար լավ էր, չնայած բութ մատիս ցավը և անզգայունության երևույթները շարունակվում էին: Դաստակիս և ձեռքիս մկանային ու հոդային ցավերը տանելի էին դարձել, սակայն որպես սողունաբանի` հարցն ինձ համար դեռևս ավարտված չէր: Ջեֆի և Գոռի հետ նորից գնացինք Աբովյան: Բռնեցի ինձ կծած օձին նույն դեպքի վայրում, որին ճանաչեցի ջարդված ատամով, մանրամասն ուսումնասիրելուց և նկարագրելուց հետո բաց թողեցի:
28.05.08 - 23.06.08թթ. ընկած ժամանակահատվածում խմել եմ կետոնալ, այտուցված ձեռքիս քսել հեպարին` օրը 2 անգամ, նեկրոզված աջ ձեռքիս բութ մատի եղունգի հատվածը մշակել ռիվանոլի թրջոցներով և ֆուրացիլինի քսուքով: Հաջորդ օրերին ձեռքիս ցավերը, ինչպես նաև դաստակիս և բութ մատիս այտուցվածությունն ու անզգայունությունը դեռևս պահպանվում էին: Բուժումը շարունակում էի այրվածքների կենտրոնում:
Ներկայումս որպես հետևանք բութ մատիս առաջին ֆալանգի անզգայունությունը պահպանվում է, իսկ եղանակային ցուրտ պայմաններում անզգայանում են և ցավեր են սկսվում նաև ցուցամատիս և բութ մատիս հոդից ցած ընկած հատվածում:
Կարդացեք նաև
Ձեռքի ամբողջ մակերեւույթին ճանկերի եւ ատամների հասցրած հսկայական վերքեր, պոկված մկաններ, կտրված անոթներ… Վերքերը տեսնելով՝ Վարդանը մտածում էր, որ կամ կկորցնի ձախ ձեռքը, կամ չի կարողանա...
Սրունքի ոսկրերի բաց կոտրվածքով և փափուկ հյուսվածքային մեծ դեֆեկտով(Gustilio III ) հիվանդների վիրաբուժական բուժումը հանդիսանում է ժամանակակից վնասվածքաբանության արդիական խնդիրներից մեկը: Պլաստիկ վիրաբուժության...
Պլաստիկ և վերականգնողական վիրաբուժության արդիական և բարդ խնդիրներից է շարունակում մնալ գիշատիչ կենդանիների կողմից հասցված` կծած-պատռած վերքերի, փափուկ հյուսվածքային դեֆեկտների վիրահատական...
Հիվանդը դիմել է Ուռուցքաբանության ազգային կենտրոն 2015 հունվարին ստորին շրթունքի քաղցկեղի T3N1M0 փուլում նեոադյուվանտ ճառագայթային բուժումից հետո ՌԴ-ից...
‹‹Իզմիրլյան›› ԲԿ-ն համալրվել է ևս մեկ բաժանմունքով՝ Անոթային վիրաբուժության:Այն ղեկավարում է Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ թիվ 3 վիրաբուժական ամբիոնի դասախոս, բ.գ.թ. Վարդան Ոսկանյանը...
Պացիենտը` Մ. Ս., 64 տարեկան, ընդունվել է կլինիկա` լեղաքարային հիվանդություն նախնական ախտորոշմամբ: Պացիենտը գանգատվել է աջ թուլակողում անհանգստացնող հաճախակի ցավերից...
Բանալի բառեր. ամորձու նորագոյացություն, Լեյդիգոմա, ամորձու ինտերստիցիալ բջիջների ուռուցք
Հայտնաբերվել է 193 հրատարակում (Medline) մեծահասակների շրջանում Լեյդիգոմայի 480 դեպքի վերաբերյալ, այդ թվում 3 աշխատանք՝ ընդհանուր առմամբ 90 հիվանդի վրա կատարված հետազոտությունների վերաբերյալ [1-6]...
Բանալի բառեր. շագանակագեղձ, կարցինոմա, նեյորէնդոկրին
Վերջին երկու տասնամյակում շագանակագեղձի քաղցկեղը դարձել է լուրջ բժշկական և սոցիալական խնդիր: Արևմտյան Եվրոպայում և ԱՄՆ-ում շագանակագեղձի քաղցկեղը զբաղեցնում է տղամարդկանց մոտ բոլոր չարորակ նորագոյացությունների շարքում 2- րդ տեղը` իր տեղը զիջելով թոքերի քաղցկեղին...
Հիվանդ Ա.Վ., տղամարդ, 43տ, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ուրոլոգիայի բաժանմունք էր ընդունվել` գանգատվելով շեքի շրջանի ուռուցքային գոյացության առկայությունից, ցավերից և դժվարամիզությունից: Հիվանդության...
Սոնոգրաֆիկ հսկողության տակ իրականացվող շագանակագեղձի տրանսռեկտալ բիոպսիան ներկայում հանդիսանում է շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման և վաղ հայտնաբերման «ոսկե ստանդարտ»...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն